▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ

 

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը պատրաստվում է ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությաը: Մեջքի ծանր վիրահատությունից հետո մոտ 3 ամիս պահանջվեց Նազիկից վերսկսելու մարզումները: 9 ամիս է ինչ Ավդալյանը կանոնավոր մարզումներ է անցկացնում և հույս ունի, որ ապագայում կկարողանա ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել: Մյուս կողմից դժվար է աշխարհի չեմպիոն դառնալուց 6 տարի անց« մի քանի ամիս մարզվելուց հետո« նորից հին կիլոգրամները բարձրացնել: Նազիկ Ավդալյանի խոսքով՝ պետք է իրատես լինել: Ասել է, թե նրա բարձրացրած կիլոգրամներով հնարավոր չէ պայքարել մեդալների համար և առաջնային խնդիր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը: 
Նշենք, որ Նազիկ Ավդալյանը ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում գալիք աշխարհի առաջնությանը սկսել է պատրաստվել Աբովյանում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Հոկտեմբերի 29-ից հավաքականը գտնվում է Կազանում, որտեղ անցկացնում է հերթական հավաքը և միայն նոյեմբերի 16-ին կմեկնի Հյուսթոն, որտեղ էլ կայանալու է Աշխարհի հերթական առաջնությունը: 
Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը հանդես է գալու 69 կգ քաշային կարգում:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը պատրաստվում է ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությաը: Մեջքի ծանր վիրահատությունից հետո մոտ 3 ամիս պահանջվեց Նազիկից վերսկսելու մարզումները: 9 ամիս է ինչ Ավդալյանը կանոնավոր մարզումներ է անցկացնում և հույս ունի, որ ապագայում կկարողանա ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել: Մյուս կողմից դժվար է աշխարհի չեմպիոն դառնալուց 6 տարի անց« մի քանի ամիս մարզվելուց հետո «նորից հին կիլոգրամները բարձրացնել: Նազիկ Ավդալյանի խոսքով՝ պետք է իրատես լինել: Ասել է, թե նրա բարձրացրած կիլոգրամներով հնարավոր չէ պայքարել մեդալների համար և առաջնային խնդիր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը: 

Նշենք, որ Նազիկ Ավդալյանը ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում գալիք աշխարհի առաջնությանը սկսել է պատրաստվել Աբովյանում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Հոկտեմբերի 29-ից հավաքականը գտնվում է Կազանում, որտեղ անցկացնում է հերթական հավաքը և միայն նոյեմբերի 16-ին կմեկնի Հյուսթոն, որտեղ էլ կայանալու է Աշխարհի հերթական առաջնությունը: 
Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը հանդես է գալու 69 կգ քաշային կարգում:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին