«ՀՀ անկախության 25-ամյակն է, բայց լիարժեք տոնել չենք կարողանա, քանի որ Ազագային ինքնորոշում միավորման հին անդամներից 3-ը բանտում են.Մարտիրոս Հակոբյան (Դեդ), Կարո Եղնուկյան, Մհեր Մազմանյան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում, որը սկիզբ է առնում քաղաքացիների իրավունքների ոտնահարումից.
«Նրանք զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունից, խոսքի ազատությունից: Շատ խորհրդանշական է այն, որ աշխարհի բոլոր ազգերը առաջընթաց են ապրում, բացի Ռուսաստանի հետ «սերտ հարաբերությունների մեջ գտնվող», իսկ իրականում՝ ստրկացված ազգերի: Մի բան կա, որ մեր քաղաքացիները պետք է հասկանան.եթե դու նավս ես պատրաստում, այն պետք է ծովում նավարկի: Եթե դու ուզում ես անկախ Հայաստան, ապա այն նավարկելու մեկ տեղ ունի՝ քաղաքակիրթ աշխարհը.Եվրոպական միություն, ՆԱՏՕ, իսկ Հայաստանի բռնի սահմանազատումը միայն հետին նպատակ կարող է հետապնդել»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:
Անի Կարապետյան