▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի առաջատար շախմատիստ Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայուհու հետ

Աշխարհի առաջատար շախմատիստներից, ամերիկացի գրոսմայստեր, ԱՄՆ հնգակի չեմպիոն, 35-ամյա Հիկարու Նակամուրան ամուսնացել է իրանահայ Ատուսա Պուրքաշյանի հետ: Վերջինն Instagram-ում Նակամուրայի հետ լուսանկար է հրապարակել։

Նակամուրան Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն է և ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն: Այժմ զբաղեցնում է ՖԻԴԵ-ի տղամարդկանց վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Աթուսա Պուրքաշյանը գրոսմայստեր է, Իրանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է օլիմպիադայի։

Այժմ խաղում է ԱՄՆ դրոշի ներքո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին