ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր կլինեն։ Նա պարզաբանել է, որ եթե տեղի ունենա համաշխարհային առաջատար տերությունների իրական բախում, ապա անհնար կլինի հասկանալ, թե որ կողմն է հաղթել։ «Կարծում եմ, որ ակնհայտ հաղթող չի կարող լինել»,- ասել է Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե քանի հրթիռ կխոցվի ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերի կողմից, քանի որ այդ հրթիռների մի մասը կհասնի իր թիրախին և կբերի երաշխավորված պարտություն: |
«Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու». Մեդվեդև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet