▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կոչ է արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին

Հայտնի արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և  կոչ արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին.

«Իմ ընտանիքը նույնպես Ցեղասպանության զոհ է գնացել: Այսպես միանում ենք հայ ժողովրդին ու շարունակում այդ արդար պահանջը»,-հայտարարել է   Նալբանդյանը:

Նշենք, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայերի ծագման ու Արգենտինայի հայ համայնքի մասին պատմող տեսահոլովակում նկարահանվել են նաև այլ հայտնի արգենտինացի մարզիկներ Խոսե Մերլանսը, Խոսե Պալցիան , Խուան Կարլոս Օլավեն և Կարլոս Հայրապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին