▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Կարծում եմ, իմ բարոյական պարտքն է հայտնել, որ ես COVID-19 կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեմ: Իմ ընտանիքն ու ես գտնվում ենք մեկուսացման մեջ, քանի դեռ այն անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից:Բոլորին խնդրում եմ լինել չափազանց զգույշ, հետևել բժիշկների ցուցումներին, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանցից առնվազն 6 ոտնաչափ հեռավորության պահել։ Մենք պետք է ամեն ինչ անենք վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար»,- գրել է երգիչը:

Հավելենք, որ Իսպանիան հիվանդության տարածման առումով Եվրոպայում երկրորդ երկիրն է Իտալիայից հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին