▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ Էննիո Մորրիկոնեի երաժշտության համերգն Օպերային թատրոնում

Օպերայի աջակցման հիմնադրամը «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ներկայացնելու  է աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր Էննիո Մորրիկոնեի երաժշտության համերգն Օպերային թատրոնում:

Նա երաժշտություններ է գրել ավելի քան 500 ֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնցից 60-ը օսկարակիր են:
Էննիո Մորրիկոնեն 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի մեջ նշանավոր ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։ 
Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից արժանի են հիշատակման «Մի անգամ Ամերիկայում» ,   «Դեկամերոն» ,  «Պրոֆեսիոնալ», «Մալենա» և շատ այլ ֆիլմեր: Նա նաև բազմաթիվ դասական ստեղծագործությունների հեղինակ:

Համերգը տեղի է ունենալու  Օպերային թատրոնի Հանդիսությունների սրահում դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին