Գերմանացի հայտնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Թիլ Շվայգերն այս օրերին Երեւանում է։ Նա ժամանել է դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի հրավերով:
«Բախելով երկնքի դռները», «Անփառունակ սրիկաները», «Ոտաբոբիկ կամրջի վրա», «Գեղեցկատեսը» ու հանրահայտ այլ ֆիլմերի ռեժիսոր եւ դերասան Շվայգերը նախատեսում է Հայաստանում ֆիլմ նկարահանել։
Երեւանում Շվայգերը հանդիպել է ու ժամանակ անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ։ Նրանք հին ու լավ ընկերներ են, մշտապես հանդիպում են նաեւ Բեռլինում։
Աբրահամը սոցցանցերում նրա հետ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել։
2012 թվականին Աբրահամը նկարահանվել է Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում, ինչից հետո ռեժիսորը խոստովանել էր, որ հայ բռնցքամարտիկը բավական լավ է իրեն դրսեւորել որպես դերասան։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝