▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղիկ» ԲԿ-ում 22-ամյա ծննդկան է մահացել

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս-ն, ով ժամը 11։25-ի սահմաններում ծննդաբերել է, ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Լուիզա Ս-ն ծննդաբերությունից 5 օր անց, փետրվարի 4-ին գանգատներով դիմել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին