▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված մի արասցե, որ ձեր անփութության պատճառով առնվազն 2 ընտանիք դժբախտանա

Աշխարհում ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից մահանում է 1.3 մլն մարդ. նրանցից 270 հազարը հետիոտն են: Աշխարհում ամեն րոպե ՃՏՊ-ին զոհ է գնում 12 մարդ: Վիճակագրական տվյալները ընդամենը փաստում են կատարվածը, ցավոք, չեն կանխում կամ նվազեցնում դրանք: Դեպքերի մեծ մասը տեղի է ունենում վարորդների մեղքով, սահմանված արագությունը գերազանցելու, երթեւեկության կանոնները չպահպանելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու պատճառով: Ի տարբերություն այլ երկրների, մեզանում վիճակագրական պատկերը համեմատաբար լավ է, սակայն դա չի նշանակում, թե մտահոգվելու առիթ չունենք: 
Ամեն անգամ, երբ կոչով, հորդորով, խնդրանքով դիմում եմ մեր վարորդներին, հետիոտներին, երթևեկության բոլոր մասնակիցներին, հոգու խորքում ակնկալում եմ, որ գոնե մեկ դեպք հնարավոր կլինի կանխել գոնե մի ակնթարթ մեզանից յուրաքանչյուրը կմտածի` արդյո՞ք մեծ ջանքեր են պահանջվում մի փոքր ուշադիր, զգույշ, զգոն լինելու, արագությունը չգերազանցելու, սթափ վիճակում մեքենան վարելու համար: Արդյո՞ք անհնար է պարզ ու միաժամանակ շատ կարևոր կանոնները պահպանելը, եթե դրանց խախտումը կարող է կյանք արժենալ: Միթե՞ կարելի է անտարբեր լինել սեփական անձի, առողջության, նաև կյանքի հանդեպ: Աններելի է….
Եվս մեկ անգամ իմ խնդրանքը ու հորդորը վարորդներին`մի գերազանցեք սահմանված արագությունը. կյանքում ամեն ինչ կարելի է վերադարձնել, անդառնալի է միայն մարդկային կորուստը` գիտակցումը, որ ինչ-որ մեկի մահվան պատճառ ես դարձել, ու ամբողջ կյանքում այդ մեղքի զգացումով ապրելը: 
Խնդրանքս ու հորդորս նաև հետիոտներին`ուշադիր ու զգոն եղեք, փողոցը մեջտեղով հատելու փոխարեն, անցեք սահմանված տեղով: Եթե մի րոպե ուշանաք հանդիպումից, աշխատանքից, երկրագունդը չի փլվի, բայց եթե, Աստված մի արասցե, ձեր անփութության պատճառով առնվազն երկու ընտանիք դժբախտանա, ապա …

 

Արսեն Արշակյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին