▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստծո կամոք ևս մեկ տարեդարձ նշելու շնորհն ունեմ և գաղափար չունեմ, թե դեռ քանի տարեդարձեր կունենամ. Անի Քոչար

 

Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում իր ծննդյան առիթով գրառում է կատարել.

«Այսօր ես բացել եմ երկու շատ թանկ և կարևոր նվեր` իմ աչքերը: Ինչ կարող է առավել երջանկաբեր լինել, քան այն, որ դեռ տեսնում եմ Լույսը
Աստծո կամոք ևս մեկ տարեդարձ նշելու շնորհն ունեմ և գաղափար չունեմ, թե դեռ քանի տարեդարձեր կունենամ (որևէ մեկը չգիտի, թե իրեն որքան է մնացել, ոչ ոք, այնպես, որ ամեն մի օրը գնահատեք և պահեք աչքի լույսի պես):


Շատ ապրեն իմ ծնողները, որ ինձ լույս աշխարհ են բերել (հուսամ դուք էլ դժգոհ չեք չէ ) և այս աշխարհին մի խենթ սիրտ տվել, սիրտ, որ սիրել գիտիոր ցավալ ու կարեկցել գիտի, սիրտ, որ տրվել ու նվիրվել գիտի, սիրտ, որ ներել ու չչարանալ գիտի: Սիրտ, որի ձեռքը հաճախ կրակն եմ ընկնում, բայց միևնույնն է մեկ ուրիշը չեմ ուզում:
Եվ Տիրոջ կամքով քանի դեռ բաբախում է այդ սիրտը, այն միայն սեր ու լույս է տարածելու և վարակելու կենսասիրությամբ և հավատով»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին