▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշտարակ կաթի» սնանկացման պատճառը սեփականատիրոջ՝ աղանդավոր լինե՞լն է եղել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, թե «Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, այսպես ասած, «լվացել են»: Կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանն ասաց, որ մարդու անձնական կյանք մտնելու իրավունք չունի․

«Ամեն մարդ մի բանի է հավատում, մի բան է պաշտում: Էդ մասին չեմ լսել, տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում: Եթե անգամ աղանդավոր է, մեղավոր չէ: Մեղավոր է նրանում, որ վատ է կառավարել: Իսկ այն, թե ստիպողաբար կամ աղանդի պահանջով է վաճառելու, նման բան կոնկրետ ես չեմ լսել: Ինքս ոչ մի աղանդի չեմ հարում ու չգիտեմ, թե ինչ կարող է եղած լինել: Ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ լուրը»: «Աշտարակ կաթը» գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունն ԱՄՆ-ում գործող համաշխարհային կազմակերպություն է, սեփականատերերն են Արա եւ Արտակ Ասատրյանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին