▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշտարակ կաթ»-ի տուփերի վրա փակցված են ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակները․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակները։ Պարզվում է՝ «Աշտարակ կաթ»–ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, և այդ պատճառով Էլ արտադրանքի վրա ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ են փակցված։ «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում Է «Պարգև» ՍՊԸ-ի միջոցով։ «Այն հանդիսանում Է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում Է։ Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք Է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,– ասաց նա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին