▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները և գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել.«Ժողովուրդ»

«Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները և գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թէ որպես աշխատավարձ է պարտք, թէ մթերած կաթի գումար, հավաքվելու են և ուղևորվեն դեպի պանրի գործարան:

 

 

«Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը և վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը:

 

 Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին