▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.02.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ասում էր՝ ժողովուրդ, գրկում ու համբուրում եմ. բա օրենքը ընդունելուց խորհրդակցեիք ժողովրդի հետ». բողոքի ակցիայի մասնակից

«Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել էր, երկու օրը մեկ լայվ էր մտնում, ասում էր՝ ժողովո՛ւրդ ջան, գրկում ու համբուրում եմ ձեզ: Բա էդ օրենքը ընդունելուց մի հատ խորհրդակցեիք ժողովրդի հետ»,- շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից տնտեսվարողը: «Նոր տարուց առաջ Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ուտուշ-խմուշ ա անում, հելնում ու ասում ա հունվարի մեկից սենց օրենք ա լինելու»,- նշեց տնտեսվարողը և ընդգծեց. «Նույնիսկ հարկայինում չգիտեին էդ օրենքը լինելու ա, թե չէ: Նշանակում ա՝ էդ օրենքի հեղինակը Փաշինյանն ա»:

***

«Մեզ մոտ այն տպավորությունն է, որ սա կազմակերպված ինադու արվում է, որ ժողովուրդը գազազի, հունից դուրս գա և անենք մի բան, որը չենք ուզում անել»,- շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողների ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցը և, դիմելով վարչապետին, ասաց. «Նիկոլ Փաշինյա՛ն, ձեզ է՛լ չենք ընտրելու: Դուք արեցիք այն, որ չարեց ոչ մի ղեկավար՝ կոտրեցիք հույսերը: Դուք խոստումներ տվեցիք, ժողովուրդը հավատաց ձեզ, վստահեց, իսկ դուք արեցիք ամենասարսափելին՝ կոտրեցիք հույսերը, մարդկան վստահությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին