Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ն հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Մարգարյանը գործով է ապացուցել, որ վարչապետ լինելը պատասխանատվություն է. «Նա իր ամբողջ կյանքում ապացուցել է, որ պետականության, անկախության ջատագով է: Երբեք չի տրտնջացել: Չեմ լսել նրանից, որ վատաբանի իր նախորդներին, իր մեղքը գցի ուրիշի գրպանը: Նա լուռ վերցրել է պատասխանատվության բեռն ու հանդուրժողականության, համերաշխության և պետականության գիտակցումով առաջ գնացել: Նա դարձավ վարչապետ՝ ՀՀ-ի համար շատ բարդ իրավիճակում՝ հոկտեմբերի 27-ից հետո: Անդրանիկ Մարգարյանն ուժեղ պետության կողմնակից էր... Հիշեցի նրա հարցազրույցից մի հատված, երբ ասաց՝ կանգնում, ասում ենք՝ Թուրքիան չի ճանաչում, Թուրքիան չի ճանաչում, ջանդամ ճանաչի. եթե մենք ուժեղ պետություն ունենանք, մեր պետությունը կստիպի, որպեսզի բոլորը մեզ հետ հաշվի նստեն»,- նշել է Շարմազանովը: Դիտեք նաև՝ |
«Ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet