▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում եք՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, արի, ազատվի բանակից. Գեղամ Մանուկյան

Ասում եք՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, արի, ազատվի բանակից. Գեղամ Մանուկյան

«Ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման, այլ պրոցեդուրաներով ազատել քրեական պատասխանատվությունից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ այդ փիլիսոփայությունը փոխվել է. ՀՀ-ում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի, մեկը 2,5 մլն-ով քաղաքացիություն ստանալով բանակից ազատվում է, մյուսը պարտավոր է գնալ ծառայության»,- ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքերի նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Թարմացված․ «Ես որքան գիտեմ՝ դուք Լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում ՀՀ-ում եք ապրել, դուք չգիտե՞ք, որ ՀՀ-ում շատ արատավոր երևույթներ են եղել, որի արդյունքում լիքը մարդիկ չեն ծառայել՝ տարբեր պատճառներով, այդ թվում ձեր ասած՝ գումարը տալով: Գոնե դուք, գոնե այս շարքում նստած մարդիկ դրա մասին չխոսեն»,- արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքերի նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանն ասել էր. «Ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման, այլ պրոցեդուրաներով ազատել քրեական պատասխանատվությունից: Առաջինից երկրորդ ընթերցմամբ այդ փիլիսոփայությունը փոխվել է. ՀՀ-ում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի, մեկը 2,5 մլն-ով քաղաքացիություն ստանալով բանակից ազատվում է, մյուսը պարտավոր է գնալ ծառայության»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին