▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը կամավոր և կամ պարտադիր ձևով խաղաց ինչ-որ մեկի խաղը՝ հարվածի տակ դնելով նախարարի իր պաշտոնը

Այնուամենայնիվ, Աշոտյանի բացատրությունը՝ կապված կուտակայինի առումով ուղարկված շրջաբերականի հետ, որը հարուցել էր ԿԳՆ ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների դժգոհությունը, համոզիչ չէ: Փաստաթղթաշրջանառությունը, իհարկե, որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է, սակայն Աշոտյանը միամիտ չէր ու կարող էր նախապես գնահատել զարգացումների ուղղվածությունը, իսկ այն ընդդեմ պարտադիր բաղադրիչի էր: Եվ կարելի էր ընդամենը սպասել մի քիչ ու նոր նման շրջաբերական ուղարկել կամ էլ, եթե ինչ-որ մեկին «վիզ» պետք էր, որ նման փաստաթուղթ շրջանառվեր նախարարությունում, անմիջապես ուղարկել հաջորդը՝ նախորդը ժամանակավորապես կասեցնելու հրահանգով: Մի խոսքով, ոչ միամիտ Աշոտյանը կամավոր և կամ պարտադիր ձևով խաղաց ինչ-որ մեկի խաղը՝ հարվածի տակ դնելով նախարարի իր պաշտոնը:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին