«Նախօրեին Աժ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ հանրապետությունում ուսուցիչների կրճատում է լինելու։ Հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ուսուցիչների կրճատումներ են սպասվում, նախարարը նախ պատասխանել է. «Ոչ մի կրճատում պետական բյուջեի հատկացումներից չկա։ Պետական բյուջեով նախատեսված են նույնքան դրույքներ, որքան նախատեսված են եղել 2013 թվականին։ Ուրիշ հարց, որ մենք ունենք մանկավարժական գերարտադրություն, ունենք ավել մանկավարժներ դպրոցներում, և տնօրենները պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ 22 ժամը, որ մեկ դրույք է կազմում, պետք է բաշխեն 2-3 ուսուցիչների միջև, թե՞ տան մեկ մանկավարժի»։ Մեր թղթակցի դիտարկմանը ստացվում է, որ որոշ մանկավարժներ, այնուամենայնիվ, դուրս կմնան կրթական համակարգից, Արմեն Աշոտյանը արձագանքել է. «Չեմ բացառում։ Այո։ Բայց՝ ոչ պետության մեղքով»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: