ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ դասարանում <<Մայրենին>> դասավանդվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից երաշխավորված` Դ.Գյուրջինյանի, Ն.Հեքեքյանի և Վ.Սարգսյանի հեղինակած դասագրքերով: Այս դասագրքերը համապատասխանում են առարկայական չափորոշչին և ծրագրին:
Ինչ վերաբերում է Մայա Ավագյանի հեղինակած <<Պատկերազարդ քերականություն>> ձեռնարկին, ապա, մեր տեղեկություններով, այն տպագրվել է 90-ական թվականներին: Մայա Ավագյանը Պարույր Սևակի կինն էր, հանրապետությունում հայտնի լեզվաբան էր, որի հեղինակած դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով սերունդներ են կրթվել:
Նշված բարբառային բառերը մեր լեզվի հարստությունն են, դրանք իրենց ստեղծագործություններում օգտագործել են շատ հայ գրողներ /Քուչակ, Սայաթ-Նովա, Թումանյան, Իսահակյան, դրանք հանդիպում են հայկական ժողովրդական դարձվածքներում և ասացվածքներում. <<Սևին սապոնն ինչ կանի...>>, պռոշը ճաք տվեց և այլն, և այլն/: Ուսուցիչը բարբառային բառերը ուսուցանել է` դրանց գրական հոմանիշները բացատրելու, պարզաբանելու, սովորեցնելու նպատակով միայն:
Արմեն Աշոտյանի գրառումը
Ֆեյսբուք
ՖԲ օգտատեր Ռուբեն Աբրահամյանի գրառումը` ստորև.
Հարգելի պարոն Արմեն Աշոտյան, կարմիրով նշված են էն բարբառային և օտար ծագում ունեցող բառերը, որոնց իմ 2-դասարանցի տղան, բացի բակում հանդիպող հատուկենտ դեպքերից, ոչ մի պարագայում չէր կարող ծանոթանալ:
Խնդրում եմ բացատրեք, թե էս բառերը ի՞նչ գործ ունեն «Պատկերազարդ քերականություն» երկրորդ դասարանի համար նախատեսված ձեռնարկում, որի հեղինակն է Մայա Ավագյանը: