Աշոտիկը հորն ու մորը մի տեղ է դրել․ Էդգար Ղազարյան
Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։
Թարմացված․ Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրել է տարիներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր» անվամբ։ «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակը սահմանադրական դատարանում իշխանություն զավթելն էր, քանի որ գիտեին՝ այդ տարվա մեջ պատերազմ է լինելու, պատերազմից հետո պիտի կապիտուլյացիա ստորագրեն, որի վավերացման համար պետք է Սահմանադրական դատարանը համաձայնություն տար։ Նախաձեռնել էին հանրաքվե, որի քարոզարշավի նախընտրական բուկլետի առաջին էջին գրված էր «Հպարտ քաղաքացու անձնագիր» և պատկերված էր այն Հայաստանի Հանրապետությունը, որի վրա ինքը ուներ իշխանություն։ Այսօր նույն մարդը նստել է Կառավարությունում, մի հատ խաղալիք է սարքել տվել, ասում է՝ Հայաստանը սա է»,- նշել է Ղազարյանը։ |