Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն է:
-Այս շրջանում ֆիլմերի առաջարկներ ունեցե՞լ եք, թե՞, երբ դերասանները զբաղված են լինում սերիալում, հասկանալի պատճառով՝ առաջարկներով նրանց չեն անհանգստացնում:
-Բավականին լուրջ ֆիլմի առաջարկ ունեցա, որի նկարահանումները պետք է Ղարաբաղում անցկացվեին: Նկարահանման երկու ամիսների ընթացքում ինքս էլ պետք է լինեի այնտեղ: Հասկանալի պատճառներով՝ առաջարկը կորցրեցի: Նաև ներկայացման առաջարկ ունեմ հիմա, չգիտեմ՝ կհասցնեմ, թե՞ ոչ: Դա արդեն ժամանակը ցույց կտա:
-Աշոտ, գաղտնիք չէ, որ Սոֆյա Պողոսյանը դերասանական կրթություն չունի: Թեև առաջին անգամը չէ, որ նրա հետ հայտնվում եք նկարահանման հրապարակում, բայց, այս անգամ, որպես գլխավոր դերակատարներ, դժվար չէ՞ միմյանց հետ աշխատելը:
-«Կյանքի գնում», կարելի է ասել, միասին նկարահանման հրապարակում չենք եղել, տեսարաններ չենք ունեցել: Հեռավորությունից տպավորություն ունեի, որ գոռոզ, մեծամիտ անձնավորություն է: Երբ իմացա միասին ենք աշխատելու, մի քիչ «մտահոգված» էի: Չէ՞ որ մեր տեսարանները միասին են: Մեկ-երկու օր նկարահանվելուց հետո հասկացա, որ բոլորովին այլ մարդ է ու իր հետ հաճելի է աշխատել: Իսկ ինչ վերաբերում է դերասանական կրթություն չունենալուն, ապա ասեմ, որ շատերը կան, ովքեր թատերականն են ավարտել, բայց դերասանությունից շատ-շատ հեռու են: Հիմա արդեն հաճախ լսում եմ արձագանքներ, որ Սոֆյան կամաց-կամաց «բացվում» է, ուրիշ կերպ է հանդես գալիս: Ինքս էլ փորձում եմ գործընկերուհուս օգնել և զգում եմ, որ իսկապես, փոփոխություն կա:
Իմիջիայլոց, Ձեր մասին էլ շատերը նման կարծիք ունեն՝ գոռոզ եք, ինքնահավան:
-Ես ասեմ ավելին. լսել եմ, որ չափազանց ինքնավստահ, չմահավան ու մեծամիտ եմ: Բայց դա իրակությանը չի համապատասխանում:
-Ձեր կերպարում կնամեծար, կնոջը գնահատող, անցյալին ուշադրություն չդարձնող տղամարդ եք: Իրականում որքանո՞վ եք նման Ձեր հերոսին՝ Ռուբենին:
-Ինձանից որոշ բաներ «տվել» եմ Ռուբենին, բայց չէի ասի, թե շատ նման ենք: Ես հաստատ այդքան համբերատար չեմ:
-Հուսամ, այս հարցս սադրանք չեք բնորոշի. անձնական կյանքում կա՞ն նորություններ:
-Ոչինչ չկա անձնականում, եթե նորություններ լինեն, հաստատ բոլորը կիմանան, մեր քաղաքը շատ փոքր է, չար ու բարի «լեզուներն» էլ՝ շատ:
-Իսկ Ձեր կողքին, Ձեր կյանքում հայտնվող կինը ինչպիսի՞ն պետք է լինի:
-Հենց հայտնվի, բոլորս կիմանանք: Այդ մասին շատ եմ խոսել, արդեն հոգնել եմ խոսելուց, «պրակտիկայի» կարիք ունեմ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում