«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,-գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ըստ օդում կախված լուրերի՝ աշխատում են ռուս դիպուկահարներ: