▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասորիները նշում են Ամանորը

Այսօր` ապրիլ 1-ին, ասորիները նշում են Ամանորը` «Հաբ Նիսան»,  բնության վերակենդանացման ու վերականգնման ամենահին կրոնական եւ ազգային տոներից մեկը: Այն նշում են 12 օրվա ընթացքում: Այս օրերին երեխաները չեն սովորում, եւ հինգ օր հաստատությունները պաշտոնապես չեն աշխատում: Հատկանշական է, որ տոնի կապակցությամբ` ամբողջ ընտանիքներով ասորիները գնում են շնորհավորելու ավագներին, պապերին և տատերին: Ընտանիքների անդամները նաև նվերներով են փոխանակվում: Սովորաբար` սկզբում Նոր տարվա կապակցությամբ շնորհավորում են երիտասարդները, ապա` մեծահասակները:

 

Աղբյուրն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին