▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասմունքող Լիանա Զուրաբյանը՝ Vitamin-ի բեմում իր պահվածքի մասին

​​​​​​​

blogNews.am-ը գրում է. «Վիտամին» ակումբի երեկվա եթերը մեծ աժիոտաժ առաջացրեց։ Ասմունքող Լիանա Զուրաբյանի ելույթը, որը, ըստ նրա, մոնտաժվելու էր, հեռարձակվել էր եթեր։ Զրույցում Լիանան հայտնեց, որ փոխարենը մոնտաժվել էր իր ասմունքը։

«Քանի որ պետք է բարձրախոս բերեին, ես որոշեցի այդ պահն աշխուժացնել, հանդիսատեսին զբաղեցնել։ Դա չէին մոնտաժել, բայց կարծում եմ՝ վատ չէր։ Ես ինձ այնտեղ պահել եմ այնպես, ինչպես պահն էր  պահանջում։ «Վիտամինը» հումորային ակումբ է, և ես չէի կարող գնալ այնտեղ ու ասմունքել «Մարդ էլ կա, մարդ էլ». պետք է համահունչ լինեի։ Շոուն իմպրովիզային էր, իրենք զգացել են, որ դա շատ լավ էր, վիտամին էր և թողել են եթերում։ Ես իրենց դեմ ոչինչ չունեմ՝ չնայած կարծում էի, որ դա պետք է մոնտաժվի»,- ասաց Լիանան։

Անդրադառնալով երեկվանից թոփ թեմա դառնալուն ու շատ քննադատվելուն՝ նա ասաց, որ  հայերը սիրում են քննադատել։ «Բոլորին է հայտնի, որ ես ունեմ չուզողների մեծ բանակ՝ չստացված, չկայացած մարդիկ, այս ասպարեզի անհաջողակներն իմ դեմ լցված են։ Ակնհայտ է, որ ինձ նախանձում են, բայց կան նաև իմ երկրպագուների հակահարվածները։ Հասկացող մարդը գիտի՝ ինչ  է արվում և ինչու»,- կարծում է Լիանան։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին