▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասենք թե դեմ ենք, հետո՞ ինչ....

Մեր հեռուստահաղորդավարները մեկը մեկից ունիկալ են: Օրինակ իբրև թե քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը... Ինչու՞ իբրև թե, որովհետև նայում ես, սպասում ես, որ մի բան մեկնաբանի, բայց Դուլյանը խոսքով մեկնաբանելու փոխարեն ձեռքերի անիմաստ ու ներվային շարժումներով է մեկնաբանում: Երևի մի տեղ լսել է, որ ժեստերով խոսելով միգուցե ավելի լուրջ ու խելացի մարդու տպավորություն կարող է թողնել, սակայն չի փորձել ճշտել, թե որքան պետք է օգտագործի այդ ժեստերը: Ու հիմա Դուլյանի դեպքում մենակ անիմաստ ու ծիծաղելի ժեստիկուլյացիա է, իսկ երբ փորձում ես լսել խոսքը, զգում ես, որ մեջը ընդհանրապես բան չկա, լսելու ու հասկանալու ոչինչ չկա: Այդպես էլ միշտ լինում է՝ երբ մարդը չունի ասելիք, գործի է դնում այլ հնարքներ, տվյալ դեպքում՝ ձեռքերի անիմաստ ու զզվեցնող շարժումներ:
Ամենաունիկալը այն է, որ վերջում միշտ ասում է՝ «Հո դեմ չե՞ք»... Ասենք թե դեմ ենք, հետո՞ ինչ, դրանից ինչ-որ բան է՞ փոխվելու, թե՞ Դուլյանը դա իմանալով այլևս հաղորդում չի վարի....

 

Արտակ Սահակյան 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին