▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասելու եք շնորհավո՞ր... չգիտեմ, ավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք կանանց. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհիհաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Իսկ կարոտը՝ պարանոցին փաթաթված օձի պես, շարունակում է խեղդել... հիշեցնելով. քանի դեռ խեղդվում ես, ուրեմն կաս, ԴԵՌ շարունակում ես ապրել:

կարոտը՝ չապրածների ու չհասցրածների, ափսոսանքների ու հուսահատությունների խաչմերուկում մոլորված ու գլխիկոր կարոտը... կարոտը, որը չի թողնում հանգիստ ապրենք, բայց առանց որի առհասարակ չեն էլ գոյում... Կարոտը, որը կամրջում է սրտեր, իսկ ինքը հավերժ մնում միայնակ, ու էլի էն նույն կարոտը, որը ստիպում է ծնվածդ վայրկյանից մինչև մահ՝ կարոտել սիրելի մարդկանց կամ արևածագն ու ծովը, կարոտը, որով մարդ ենք դառնում կամ մարդ մնում...Վանվում, փախչում, մերժում կարոտը, բայց վերջում միշտ էլ մնում նրա հետ՝ դեմ հանդիման.ԿԱՐՈՏՈՎ:

Հ.Գ. Ես էստեղ Մորս եմ նման... Այսօր արդեն ապրիլի 7- ն է...

Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք, ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը...

Ասելու եք շնորհավո՞ր... չգիտեմավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք Կանանց...Կարոտը հավերժ է. մենք՝ անցողիկ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին