▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Asekose.am-ը աջակցում է Սաթիկ Սեյրանյանին

Այսօր հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունների, տպագիր մամուլի, էլեկտրոնային լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ, խմբագիրներ և մեդիադաշտի ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որ Հայաստանի ժուրնալիստների միության նախագահի պաշտոնում աջակցում են սիրված ու ճանաչված լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը:

Asekose.am-ը միանում է լրատվական դաշտի այդ բանակին և նույնպես աջակցում է Սաթիկ Սեյրանյանին

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես,անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:

Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան տասնյակ կուտակված խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում,  IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ,և այլն:

Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։

Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։

Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող  Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին