▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտների մայրիկներն իրար են ծեծել դպրոցի առջեւ

«Հրապարակը» գրում է, թե մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, եւ ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու  փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի:

Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել: Նրանք մեկը մյուսի մազերն են պոկել, տապալել են միմյանց ասֆալտին, իրար երես  ճանկռել: Այս տեսարանը դիտել են հարակից տների բնակիչները, սակայն ամենաշատն ուրախացել են երեխաները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետեւել են մամաների տուրուդմփոցին՝ փորձելով պարզել, թե ում մաման է ավելի ուժեղ: Այժմ այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը:

Մանրամասները մեզ ներկայացրեց կռվարար մամաներից մեկը: Նա պատմեց, որ այս մարտաֆիլմի մասնակիցներից մեկն ապահովված մայրիկ է, եւ նրա մասով, հաստատ, քննությունը կարճ կլինի: Ուսուցչուհին նույնպես պատասխանատվություն չի կրի, քանի որ դեպքը եղել է դպրոցից դուրս: Մեզ հետ զրուցող կինը վախենում էր, որ իրենց՝ «աղքատ» մամաներին, ոստիկանները հանգիստ չեն թողնի:

Ջրվեժի դպրոցի տնօրեն Վարդանյանն ասաց, որ այս միջադեպը եղել է փողոցում, դպրոցի հետ կապ չունի, եւ որ կռիվը ոչ թե երեխաներն են սկսել, այլ դպրոցի առաջ նրանց սպասող ծնողները: Մայրիկներից մեկին թվացել է, թե մյուսն իր վրա ծիծաղում է, որից հետո սկսվել է քաշքշուկը: Ըստ տնօրենի, ոստիկաններն ընդամենը բացատրական աշխատանք են տարել կռվարար երկու կանանց հետ, պարզաբանել են նրանց, որ չի կարելի իրար վիրավորել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին