Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սա Ազատության ռեպորտաժի հատված է էջմիածնի դպրոցից, որի աշակերտը մահացել է, իսկ մինչ այդ ծեծի ենթարկվել: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն, արդյոք ծեծի հետևանքով է 15-ամյա պատանին մահացել:
Բայց աչքովս ընկավ, որ աշակերտներից մեկը թզբեխով է ման գալիս դպրոցում: Ես, օրինակ, չէի ուզենա, որ իմ երեխան սովորեր մի դպրոցում, որտեղ աշակերտներին թույլ են տալիս թզբեխով գալ դասի: Ճիշտ է, թզբեխը ի սկզբանե կրոնական «գործիք է», բայց Հայաստանում այն վաղուց դարձել է քրեական ենթամշակույթի մաս:
Ռեպորտաժում ասում են, որ տղային «արա» բառի համար են ծեծել: Ու որ նայում ես թզբեխով դպրոցում ման եկող աշակերտին, լրիվ հավատալի է, որ արայի համար կարող են ծեծել»:
|