Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ մեկնել է Արցախ:
Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն Instagram-ի story հատվածում տեսանյութ է հրապարակել քույրերի և զինվոր եղբոր մասնակցությամբ, որը մակագրել է «Վերամիավորում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինվոր որդու և 3 դուստրերի լուսանկարն է հրապարակել և կից գրել.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:
Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»: