Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:
Ըստ դատական գործի՝ Անդրեյ Սիչի եւ Տիգրան Արզաքանցյանի միջեւ 2012-ի հոկտեմբերին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Սիչն Արզաքանցյանին է հանձնել 280 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը՝ երեք մասով, Արզաքանցյանը պարտավորվել է Սիչին հանձնել ամենաուշը 2013 թվականի հունվարի 31-ին՝ պարտավորվելով հակառակ դեպքում փոխատուին վճարել տույժ՝ 0.15%-ի չափով:
Արզաքանցյանը մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը կանխիկ եւ բանկային հաշվին փոխանցելու միջոցով գործընկերոջը վերադարձրել է ընդամենը 75 հազար 608 դոլար՝ պարտք մնալով 204 հազար 392 ԱՄՆ դոլար: Արդեն 2013 թվականի նոյեմբերին Սիչը հաշվարկել է տույժը եւ Արզաքանցյանին ներկայացրել եւս 103 հազար 983 դոլարի պարտավորություն: Այս պահանջից հետո դատարանում որեւէ գործողություն չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր ընդդիմություն աշխատող Արզաքանցյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Դիտեք նաև՝