▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արյունատենչ ու արնավառ դահիճը իր գահին է դեռ․․․»

Project LA-ը ներկայացրել է նոր երգ՝ «Միջնադարյան կացին»՝  Եղիշե Չարենցի խոսքերով։ Կատարում է  Ռոլանդ Գասպարյանը,  Երաժշտությունը՝  Լևոն Արևշատյանի, տեսահոլովակի հեղինակ՝ Սուրեն Սահակյան։

«Ես ներշնչված արեգակով

Տենչում էի այգաբացին,

Սակայն եղավ նա մեզ համար

Միջնադարյան սրած կացին:

Եվ գլուխներ թռան պայծառ

- Կացնի զարկից այդ մահաբեր,

Արյունատենչ ու արնավառ

Դահիճը իր գահին է դեռ:

Նա մորթոտված գլուխների

Ուղեղներն է միայն ծամում,

Եվ մոլեգնում է վիթխարի

Մեր երկրին դառած սամում:

Օ, մորթոտված արեգակներ,

Խավարեցիք հորիզոնում,

Ձեր բախտակից պոետը՝ ձեր

Բանտի մեջ ձեզ երգ է ձոնում:

Դուք ամենքով էլ դարավոր

Դարի շնչով էիք ապրում,

Դարն եղավ ձեզ հուղարկավոր

Եվ նզովք է ձեզ ուղարկում,

Քանզի դեռ կա դահիճն ագահ

Արյունատենչ ու վիթխարի,

Կառափներով բարձրացած գահ՝

Դառած կացին միջնադարի...»

Եղիշե Չարենց 1937, բանտ (երգի եզրափակիչ մասում օգտագործված երկրորդ բանաստեղծության մասով կա բանավեճ՝ ոմանք վերագրում են այն Չարենցին, իսկ մի շարք գրականագետներ համարում են, որ այն գրվել է Վահրամ Ալազանի կողմից).

«Ինչ որ հույս էր,

Ինչ որ լույս էր՝ մնաց թերի,

Իմ խեղճ հոգիս

Այս վանդակում մնաց գերի:

Ապրենք հույսով,

Վաղվա լույսով, իմ սիրելի,

Տեսնենք վաղը, Կամ ապագան ի՞նչ կբերի…»

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին