«Մինչև իշխանությունը հաշվետվություն չտա իր կատարած սխալների համար, ոչինչ չի փոխվի: Վարչապետն ասում է, թե պետք է դադարեցնել պրիմիտիվ գողությունը: Ես համամիտ չեմ: Պետք է դադարեցնել բարձր մակարդակի ու բարդ գողությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ թե՛ տիկին Սեդրակյանը, թե քաղաքական կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ այսպես կոչված արյուն են ցանկանում, պատիժներ. «Պետք է հասկանալ, որ տնտեսության մեջ գործում են օբյեկտիվ օրենքներ և ցանկացած խոչընդոտ հանգեցնում է արդյունավետության նվազեցմանը»,-նշեց նա:
«Ոչ թե արյուն, այլ դատարանի կողմից պատասխանատվության ենթարկելն ենք ցանկանում»,-նետեց Անուշ Սեդրակյանը:
Անի Կարապետյան