▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվամոլների ուսանողական ակումբը. 18+

«Հարևանի հարսը ավելի սիրուն է լինում» թևավոր խոսքը այս դեպքում միանշանակ գործում է:
Մարդիկ կարծում են, որ մտանք Եվրոմիություն և դարձանք Եվրոպական ընտանիքի անդամ, ապա ապրելու ենք ինչպես դրախտում: Փողին փող չենք ասելու, իսկ խնդիրներն ու հոգսերն էլ վերանալու են:
Մարդիկ երազում են եվրոպական արժեքների մասին: Ուզում են ժողովրդավարություն լինի, արդարություն և որ օրենքներն էլ գործեն: Եվ մարդիկ կարծում են, որ հենց դարձանք Եվրոմիության անդամ, ապա այդ ամենը կլինի:
Այդպես չէ և դրա համար էլ պարտադիր չէ, որ Եվրոմիության անդամ դառնանք: Մալին ինչքան էլ օրինակ ծառայես, դանակ պատառաքաղից օգտվել սովորեցնես, միևնույն է, ինքը խոտը հավաքելու է և ուտելու է բերանով:
Հայաստանում այդ ամենը կարող ենք ունենալ առանց որևիցէ մի տեղ մտնելու կամ ինչ որ կառույցի անդամագրվելու:
Իսկ ինչ մնում է եվրոպական արժեքներին, ապա այսօր գնացել էի Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի համալսարանը: Համալսարանի կենտրոնական հատվածը շատ խորթ էր ինձ համար: Կարծես համալսարանում չէի գտնվում: Երկրորդ հարկում, որտեղ գրադարաններն են և ուր էլ որ ես գնացել էի, գտնվում են նաև ուսանողական միավորումների և տարբեր կազմակերպությունների գրասենյակները: Այս հարկում և գրադարանի մուտքին մոտ է գտնվում նաև արվամոլների ուսանողական ակումբը: Ակումբի պատերը զարդարված են իրենց մասին հիշեցնող տարբեր պաստառներով: Իսկ թե ինչպիսի պաստառներով՝ դիտեք ինքներդ:

Արման Մուշեղյան 

Տեսանյութը դիտել այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին