ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Դավթյանը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, որից պարզ դարձավ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, որից կողմ են քվեարկել 97, դեմ 3 պատգամավոր, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ, հիշեցնենք` խորհրդարանական խմբակցություններից իշխող Հանրապետականը եւ իր գործընկեր ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու դատախազի թեկնածուին, ԲՀԿ խմբակցությունը, ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, չի մասնակցելու քվեարկությանը: Դատախազի ընտրությանը չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ական պատգամավորներն ազատ էին որոշում կայացելու հարցում: