▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Աղվան Հովսեփյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երեւան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։

Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։

ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը։

Ըստ տեղեկությունների՝ հաջորդ տարի լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը եւ չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին