▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում։ Ամիսներ առաջ, երբ ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», նրան միացան մի շարք մանր ու անհայտ կուսակցություններ։ Արթուր Բաղդասարյանն էլ միավորումից բոլորին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։ 

Այժմ, երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտնել անցողիկ տեղերում։

Վերաբերմունքը զայրույթ է առաջացրել եւ միավորված կուսակցությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու եւ «Հայկական վերածնունդի» նոր նախագահ ընտրելու հարցը։ Նրանք վստահ են, որ իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է, հետեւաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ կարող է լինել։

Որքան էլ զավեշտալի է, ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ուզում են կուսակցության նախագահ առաջադրել ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Ռոբերտ Ահարոնյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին