▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ.«ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ-ն անցնել-չանցնելու եզրագծին է։ Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի այս կուսակցությանը անցկացնել ԱԺ, Արթուր Բաղդասարյանը, միեւնույն է, անգործ չի մնա։

Ըստ մեր տեղեկությունների՝ եթե կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, Արթուր Բաղդասարյանը կարեւոր պաշտոն է ստանալու։ Ըստ իշխանական որոշ շրջանակների՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՍԴ նախագահ։

Հաջորդ տարի, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջի (ըստ որի դատավորը կարող է պաշտոնավարել մինչեւ 70 տարեկանը)՝ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին