armtimes.com-ը գրում է. Սերժ Սարգսյանի օգոստոսի 10-ի հրամանագրով, որն ուժի մեջ մտավ 10 օր անց, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը պետք է սկսեր լուծարման գործընթացը: Հոկտեմբեր ամսին ԱԱԽՔ-ն արդեն լուծարվել եւ վերակառուցվել է: Ուշագրավ է, որ ԱԽՔ անդամների մեջ այսօր նշված է նաեւ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի անունը:
Խորհրդի պաշտոնական կայքում նույնպես նրա անունը նշված է, չնայած այն հանգամանքին, որ Արթուր Բաղդասարյանը հրաժարական էր տվել ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Հետաքրքրիր է նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը ներկայացված է ոչ թե «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, այլ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ: Մինչդեռ Արթուր Բաղդասարյանը մոտ մեկ տարի է ՕԵԿ նախագահը չէ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանն կայքի հետ զրույցում ասաց, որ Արթուր Բաղդասրյանը հրաժարական է տվել խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ անդամությունից դուրս գալու դիմում չի եղել: Ավելին, Սերժ Սարգսյանը բացառությամբ Գագիկ Ծառուկյանի, ԱԱԽՔ անդամներից որեւէ մեկին առանց համապատասխան դիմումի չի ազատել անդամությունից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում