«Եթե լուրջ դատենք, ու մեզ թույլ տանք ամենը գնահատել բացառապես ակադեմիական խորհրդածությունների
շրջանակում, սա մարդկային ռեսուրսների սակավության ուղղակի դրսևորում է: Նորանուն կուսակցություն հնագույն դեմքերով: Դեռ կհամոզեն էլ, որ սերնդափոխություն են իրականացնում:
Ապրեք, ապրեք, դուք վստահաբար կմտնեք խորհրդարան....»,-գրել է քաղաքագետ, լրագրող Արմեն Զաքարյանն՝ անդրադառնալով փաստին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորումն այսօր՝ փետրվարի 21-ին, դարձավ կուսակցություն: