Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը 1:0, 3:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: