▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  34  լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույններն են՝

1 .   Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339  միավոր

2 .   Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267                 

3 .  Հարություն Մերդինյան՝   սպորտային մարմնամարզություն,  265                            

4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231

5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113                                        

6 .  Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107

7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106

8 . Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ,  101

9 . Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ, 99

10 . Սմբատ  Մարգարյան ծանրամարտ, 95        

Լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:       

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն.  Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը. «Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասաց ըմբիշը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին