▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ,Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը 2015 թվականի ամենաազնիվ մարզիկ է ճանաչել ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օրը մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաև ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը և ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Պարգևատրությունը կայացել է Գյումրիում հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Ալեքսանյանին պարգևատրել է արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին