Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում մինչև 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա եզրափակիչ գոտեմարտում մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հաղթանակի է հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Մինչեւ եզրափակիչ հասնելն Ալեքսանյանը հաղթել էր վրացի Կուկուրի Կիրցխալիային, լեհ Մարցել Կասպերեկին եւ ուկրաինացի Եվգենի Սավետային: