▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

Լաս Վեգասում մեկնարկած աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը  3:0 հաշվով հաղթեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիին, որին պարտության էր մատնել նաև նախորդ տարի: Այս ձևով 23-ամյա Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

Հավելենք, որ Աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ էին մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը, որոնք պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանն ապահովել են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել էր 2014թ. Տաշքենդում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին