Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ էր մենամարտում WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար: WBO վարկածով չեմպիոնական գոտին Աբրահամը նվաճել էր այս տարվա օգոստոսին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:
Մենամարտը անցավ Աբրահամի բացարձակ առավելությամբ և ավարտվեց 8-րդ ռաունդում` մրցակցի ստացած տեխնիկական նոկաուտով: Այսպիսով հայազգի բռնցքամարտիկը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: