Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում Արթուր Աբրահամին հաղթած գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը համաձայնվել է ռեւանշ մենամարտ անցկացնել:
Այս մասին գրում է Նյուզ.am-ը, հղում կատարելով Boxingscene-ին:
Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում անցկացված մենամարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում 33-ամյա Աբրահամը ռեւանշ մենամարտ է պահանջել Շտիգլիցից: 31-ամյա գերմանացին նշել է, որ միշտ ուրախ է ռինգում հանդիպել Աբրահամի հետ եւ համաձայնվել է երրորդ ռեւանշ մենամարտին: Վերջնական որոշում կկայացնեն կողմերի մենեջերները:
Հիշեցնենք, որ Շտիգլիցն Աբրահամին հաղթեց տեխնիկական նոկաուտով: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հայ բռնցքմաարտիկը ստացել էր աչքի վնասվածք, ինչի պատճառով ռինգի բժիշկը ստիպված եղավ դադարեցնել մենամարտը: