▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

 

 

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց տիտղոսը:
Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած մենամարտում 35-ամյա Աբրահամը միավորներով առավելության հասավ անգլիացի Մարտին Մարեյի նկատմամբ:
3 մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, իսկ մեկը՝ 33-ամյա Մարեյին (115:112, 112:115, 116:111):
Այսպիսով, Աբրահամը հաղթեց ու հերթական անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը անցկացրել է 48 մենամարտ, որից 44-ում հաղթանակ է տարել, պարտվել է 4-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին