Գերմանիայի Էրֆուտ քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և լեհ Ռոբին Կրասնիկիի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտը:
12 ռաունդ մենամարտելով` միավորների առավելությամբ (110:118, 114:115, 111:117) Արթուր Աբրահամը հաղթեց:
Արթուր Աբրահամն իրավունք ստացավ մասնակցել WBO-ի չեմպիոնական մենամարտի մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ, եթե նա պաշտպանի տիտղոսը ուկրաինացի Մաքս Բուրսակի հետ պայքարում: